Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Նորք-Մարաշը Կենտրոնին կապող նոր ճանապարհ կունենա (տեսանյութ)

Նորք-Մարաշը Կենտրոնին կապող այլընտրանքային նոր ճանապարհ կունենա. քաղաքապետ Տիգրան Ավինյանը ծանոթացել է ծրագրի ընթացքին Նորք-Մարաշ վարչական շրջանը Կենտրոնին կապող այլընտրանքային նոր ճանապարհ կունենա, որն էականորեն կբեռնաթափի Արմենակյան փողոցը: 1.4 կմ երկարությամբ ճանապարհն իրար կկապի Գարեգին Հովսեփյան փողոցն ու Սարալանջը: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ծանոթացել է ծրագրի ընթացքին:

«Մենք դիտարկում ու շարունակելու ենք կյանքի կոչել երթևեկության բեռնաթափմանն ուղղված նոր նախագծեր, որոնք իրականություն են դառնում Երևանի քաղաքապետարանի կողմից ներդրված եկամուտների ավելացման ջանքերի շնորհիվ: 2024թ. մենք մոտավորապես 40%-ով ավելացրել ենք Երևան քաղաքի եկամուտները, և այդ գումարներն ուղղվելու են նման ենթակառուցվածքների զարգացմանը»,- նշել է քաղաքապետը:

Նախագծի շրջանակում ճանապարհի ողջ երկայնքով կառուցվել են նոր ենթակառուցվածքներ՝ հեղեղատար, կոյուղատար, գազատար ու էլեկտրամատակարարման համակարգեր, ինչպես նաև արտաքին լուսավորության ցանց: