Բացել լրահոսը Փակել լրահոսը
460644257_848655860784733_3762624706042963940_n
A A
Պաշտոնական

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի հետ քննարկվել են Մեծամորի ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման և նոր հզորությանն անցնելու ծրագրերը

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանի գլխավորությած պատվիրակությունը մասնակցել է ս․թ․ սեպտեմբերի 16-ից 20-ը Վիեննայում ընթացող Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) Գլխավոր համաժողովի 68-րդ նստաշրջանին։
 
📍Նախարարի տեղակալը հանդես է եկել ազգային ելույթով՝ ներկայացնելով, մասնավորապես ԱԷՄԳ հետ համագործակցության առաջնահերթությունները, խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի օգտագործման ոլորտում ՀՀ հանձնառությունները, ընթացիկ աշխատանքները և առաջիկա ծրագրերը։
 
🔷Գլխավոր համաժողովի շրջանակներում Հակոբ Վարդանյանը և պատվիրակությունը հանդիպում են ունեցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսի հետ, որի ընթացքում մասնավորապես քննարկվել են քննարկվել են Մեծամորի ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման և նոր հզորությանն անցնելու ծրագրերը և այդ ուղղությամբ ԱԷՄԳ հետ փոխգործակցությունը։
 
🔷Նախարարի տեղակալի գլխավորությամբ ՀՀ պատվիրակությունը շուրջ երկու տասնյակ հանդիպումներ է ունեցել միջազգային գործընկերների հետ։ Աշխատանքային հանդիպումներ են կազմակերպվել ԱԷՄԳ մասնագիտացված ստորաբաժանումների հետ։
 
🔷ՀՀ պատվիրակության կազմում են Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արմեն Պապիկյանը, ՀԱԷԿ տնօրինությունը, ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի և ՄՆ ներկայացուցիչները։