A
A
Վլադիմիր Սարուխանյանը պարտվեց թուրքին
Հայաստանի բռնցքամարտիկ Վլադիմիր Սարուխանյանին չհաջողվեց մտնել Եվրոպայի առաջնության եզրափակիչ եւ պայքարել աշխարհամասի չեմպիոնի կոչման համար:
60 կգ քաշայինների կիսաեզրափակիչ մարտում մեր երիտասարդ մարզիկը միավորներով պարտվեց թուրք բռնցքամարտիկ Ֆաթիհ Քելեշին եւ արժանացավ ընդամենը բրոնզե մեդալի:
Հիշեցնենք, որ Անկարայում ընթացող Եվրոպայի 39-րդ առաջնությունում Հայաստանը ներկայացել էր 7 մարզիկներով: