ՆԳՆ ոստիկանության զորքերի պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել էր Լատվիա և Լիտվա
Աջակցիր «Ա1+»-ինԵՄ կողմից ֆինանսավորվող «Հայաստանում իրավապահ մարմիններին և անվտանգության բարեփոխումներին աջակցություն» ծրագրի շրջանակում սեպտեմբերի 8-ից 14-ը ճանաչողական այցով Լատվիայի և Լիտվայի Հանրապետություններում էր ՆԳՆ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-մայոր Հայկ Բաբայանի գլխավորած պատվիրակությունը:
Այցի շրջանակում պատվիրակության անդամները հանդիպումներ են ունեցել երկու երկրների համապատասխան կառույցների ղեկավարների հետ:
Լիտվայի Հանրապետությունում հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը:
ՆԳՆ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ Հայկ Բաբայանը շնորհակալություն հայտնելով հրավերի և ջերմ ընդունելության համար՝ ընդգծել է, որ նման հանդիպումները կարևոր են փորձի փոխանակման և մասնագիտական հմտությունների կատարելագործման համար:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկու երկրների իրավապահ համակարգերի բարեփոխումների, համագործակցության ամրապնդման վերաբերյալ հարցեր, ինչպես նաև հասարակական անվտանգության պահպանման և զանգվածային անկարգությունների խափանման մոդելներն ու դրանց հնարավոր տեղայնացումը Հայաստանում:
Պայմանավորվածություններ են ձեռք բերվել համագործակցության շրջանակներն ընդլայնելու և ամրապնդելու ուղղությամբ: