Քննարկվել են Google-ի հետ համագործակցության զարգացման հնարավորությունները
Աջակցիր «Ա1+»-ինYouTube դրամայնացման ակտիվացման խնդիր և Google քարտեզների ճշգրտում.
Քննարկվել են Google-ի հետ համագործակցության զարգացման
հնարավորությունները
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը
«Google» ընկերության հետ համագործակցությունը զարգացնելու նպատակով
ընդունել է Հայաստանում առաջին անգամ աշխատանքային այցով գտնվող «Google»
ընկերության պատվիրակությանը:
Նախարարը, անդրադառնալով ԲՏԱ նախարարության գործունեության շրջանակներին,
ընկերությանը ներկայացրել է ՀՀ կառավարության ռազմավարական
առաջնահերթությունները, համագործակցության ակնկալվող ոլորտները,
մասնավորապես, արհեստական բանականության և ամպային լուծումների ոլորտում,
որոնք կխրախուսեն Հայաստանում տեխնոլոգիաների զարգացմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են «Google» ընկերության հետ
համագործակցությունն առավել գործուն մակարդակի հասցնելու
հնարավորություններն, անդրադարձ է եղել նաև Հայաստանում «YouTube»-ի
դրամայնացման ակտիվացման խնդրին, ինչպես նաև «Google» քարտեզների ճշգրտման
հարցերին:
««Google»-ի տարբեր ծառայություններ հասանելի են մեր երկրում, սակայն մենք
տեսնում ենք ավելի մեծ ներուժ երկկողմ հարաբերությունները զարգացնելու
առումով՝ ամպային ծառայություններից մինչև արհեստական բանականության
կիրառումը տարբեր ոլորտներում»-ընդգծել է նախարարը:
Ընկերության ներկայացուցիչները, անդրադառնալով համագործակցության
նախադրյալներին և հնարավորություններին, ներկայացրել են իրենց
առաջարկությունները՝ մշակույթի պահպանումից մինչև տեխնոլոգիական ոլորտ՝
առանձնահատուկ կարևորելով Հայաստանում մարդկային ռեսուրսի դերն ու
նշանակությունը:
Հանդիպման ավարտին կողմերը հույս են հայտնել ձեռք բերված
պայմանավորվածություններն ապագայում կյանքի կոչելու, երկկողմ
համագործակցությունն ամրապնդելու և զարգացնելու ուղղությամբ:
«Լիահույս եմ, որ բաց երկխոսության միջոցով հնարավոր է հասնել արդյունավետ,
հասցեական և թիրախային համագործակցության»,-նշել է նախարար Հայրապետյանը: