Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առաջին հաղթանակը

Սպորտ
ef6304e5be3b15ea452faf99b62610ac

Հայաստանի մինչեւ 17 տարեկան ֆուտբոլիստների հավաքականը առաջին հաղթանակը տարավ Բուլղարիայի Պրավեց քաղաքում անցկացվող միջազգային մրցաշարում: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

2-րդ տուրի խաղում մեր տղաները 4:1 հաշվով ջախջախեցին Հյուսիսային Իռլանդիայի այդ տարիքային հավաքականին: Հայաստանի կազմում աչքի են ընկել Էդուարդ Ավագյանը, Վարդան Բակալյանը, Համլետ Ասոյանը (11 մ) եւ Նարեկ Պետրոսյանը:

Բուլղարիայի եւ Ռումինիայի հավաքականների հանդիպումը ավարտվել է ոչ-ոքի` 1:1:

Երկու տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում են հենց այդ երկրների պատանեկանները, որոնք վաստակել են 4-ական միավոր: Հայաստանը իր ակտիվում ունի 3 միավոր:

Հունիսի 25-ին կկայանան 3-րդ տուրի հանդիպումները: Հայաստանի պատանեկանը կմրցի դաշտի տերերի` Բուլղարիայի թիմի հետ: