A
A
Եվրոպական մի շարք երկրներում լայնածավալ ջրհեղեղները շարունակվում են (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․
Միջերկրածովյան ակտիվ «Անետ» ցիկլոնը աշխատանքային շաբաթվա վերջին հարվածել է Կենտրոնական և Հարավ-Արևելյան Եվրոպայի երկրներին
հորդառատ անձրևներով և
ամպրոպով։
Հորդառատ անձրևներ են տեղի ունեցել
Ավստրիայում,
Սլովակիայում,
Ռումինիայում
Հունգարիայում և
Լեհաստանի հարավ-արևմուտքում, սակայն ամենաշատը տուժել է
Չեխիան: Չեխիայի գրեթե ողջ տարածքում ուրբաթ օրվա երկրորդ կեսից շարունակաբար տեղացել են հորդառատ անձրևներ, որոնք մեծ ջրհեղեղների պատճառ են դարձել և որի գագաթնակետը սպասվում այսօր: Երկրի մի շարք քաղաքներում և գյուղերում արդեն սկսվել է բնակիչների տարհանումը, հայտնում է Չեխիայի ազգային հեռուստաընկերությունը։
Չեխիայում վերջին անգամ նմանատիպ ջրհեղեղներ դիտվել էին 1997 և 2002 թվականներին: Ըստ կանխատեսումների այս տարվա հեղեղումներն իրենց հասցված վնասներով կգերազանցեն վերը նշված տարեթվերին եղած ջրհեղեղներին:
Չեխիայի հիդրոօդերեւութաբանական ինստիտուտի (CHHMI) կանխատեսման համաձայն՝ ուրբաթից երկուշաբթի երեկոյան հանրապետության տարածքում առանձին վայրերում հնարավոր է թափվեն մինչև 300 մմ տեղումներ։
Վերջին երկու օրերին Չեխիայի որոշ քաղաքներում թափվել է ամսական տեղումների քանակի 3/4-ից ավելին: Պրահայում տեղումների քանակը կազմել է 29,1 մմ, ինչը ամբողջ սեպտեմբերին նորմայի 77%-ն է, Չեսկե Բուդեյովիցեում՝ 44 մմ կամ ամսական նորմայի 85%-ը, իսկ Բռնոյում՝ 73,5 մմ կամ ամսական նորմայի 150%: