Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արարատ Առաքելյանը լքեց «Բանանցին»

Սպորտ
ee49ad9cbffe711ad13bd2c34145377e

Երեւանի «Բանանցը» Եվրոպայի լիգայի 2011/2012 թթ խաղարկության մեկնարկից առաջ մնացել է առանց կենտրոնական պաշտպան Արարատ Առաքելյանի: Այդ մասին տեղեկացնում է «Բանանցի» պաշտոնական կայքէջը:

Ակումբը եւ ֆուտբոլիստը երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագիրը, եւ Արարատ Առաքելյանը ազատ խաղացողի կարգավիճակ է ստացել:

«Բանանցի» մամուլի ծառայությունից «Ա1+»-ի մարզական թղթակցին տեղեկացրին, որ Հայաստանի հավաքականի նախկին խաղացողը իր ելույթները կշարունակի Իրանի ակումբներից մեկում:

Ի դեպ, «Բանանցի» հիմնական դարպասապահ Ստեփան Ղազարյանը նույնպես չի կարող օգնել իր թիմին Եվրոպայի լիգայի առաջիկա հանդիպումներին: Հայաստանի հավաքականի 2-րդ դարպասապահը վիրահատվել է (հեռացվել է կույրաղիքը), եւ նա մոտ մեկ ամիս բաց կթողի: