A
A
ՀՖՖ-ն ստիպված փոխեց մրցավայրը
Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում տեղի է ունեցել հերթական փոփոխությունը:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, Իջեւանի «Արնար» մարզադաշտի խոտածածկի անբավարար վիճակի պատճառով հունիսի 25-ին նշանակված «Իմպուլս» - «Ուլիս» հանդիպումը կկայանա Աբովյանի «Քաղաքային» մարզադաշտում:
Ի դեպ, սա երկրորդ դեպքն է, որ Իջեւանի մարզադաշտի խոտածածկի պատճառով փոփոխություն է կատարվում ՀՀ առաջնության խաղացանկում: Մինչ այդ Իջեւանից Աբովյան էր տեղափոխվել մայիսի 15-ին նշանակված «Իմպուլս» - «Շիրակ» հանդիպումը: