A
A
Կիսակառույց շինությունից քաղաքացի է ընկել փոսը եւ մահացել
Աջակցիր «Ա1+»-ինժբախտ պատահար Ձորաղբյուր գյուղում
Սեպտեմբերի 9-ին, ժամը 19:35-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ձորաղբյուր գյուղի Նոր թաղամասի 4-րդ փողոցում գտնվող կիսակառույց շինությունից քաղաքացի է ընկել փոսը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Փրկարարները փոսից դուրս են բերել Ս․ Ա․-ի (ծնված 1988 թ.) դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: