A
A
Առանձնահատկություններով ճանապարհ | ինչի՞ դիմաց. Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՏեղի է ունեցել «Լուսավոր Հայաստան» կուսակցության քաղաքական խորհդրի արտահերթ նիստ։
լույթով հանդես են եկել կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը և փոխնախագահ Դավիթ Խաժակյանը։ Խորհրդի անդամները տեսակետներ են հնչեցրել արտաքին քաղաքական մարտահրավերների վերաբերյալ, ինչպես նաև քննարկվել են մի շարք կուսակցական հարցեր։
Էդմոն Մարուքյանը իր ելույթում անդրադարձել է սահմանազատման գործընթացին, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներին։
Ընդգծել է նաև, որ եթե իշխանությունը չի հրաժարվում նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների կատարումից, ապա կրկին միակողմանի զիջումների չգնալու նպատակով պետք է մյուս կողմերից պահանջի փաստաթղթի մնացյալ կետերի կատարումը։