Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ինձ համար Լեռնային Ղարաբաղի նախագահ եզրույթ գոյություն չունի․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)

Ես անձամբ կարծում եմ, որ այդ ֆորմատը պետք է լուծարել, որովհետև հակառակ կողմն այլևս իրավազոր չէ ու չի ներկայացնում այն, ինչ ժամանակին ներկայացնում էր: Այս մասին ԱԺ ամբիոնից  ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով Արծվիկ Մինասյանի այն դիտարկմանը, որ քայլեր  պետք է ձեռնարկվեն, որ Հայաստանի և Արցախի միջխորհրդարանական հանձնաժողովը նիստ գումարի:

«Ես կարծում եմ, որ մենք պետք է  քննարկենք այդ ֆորմատը չեղարկելու հարցը, որովհետև ԼՂ, Արցախի պաշտոնյա այլևս գոյություն չունի ու ՀՀ-ում նման կարգավիճակ այլևս որևէ մեկը չունի: Ես չգիտեմ՝ ում հետ պետք է դա քննարկեմ հավանական նիստի պարագայում: Որպես իրավաբան նույնպես կարծում եմ, որ այդ ֆորմատը գոյություն չունի»,-ասաց Սիմոնյանը: