A
A
Մարադոնան վիրավորել է Նեյմարին եւ ...Պելեին
Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Արմանդո Մարադոնան քննադատել է բրազիլական «Սանթոսի» երիտասարդ հարձակվող Նեյմարին, որը վերջերս հայտարարել էր, որ ինքը աշխարհի լավագույն ֆուտբոլիստ կդառնա եւ կշրջանցի Լեոնել Մեսիին, եթե անգամ ինքը շարունակի հանդես գալ Բրազիլիայում:
«Նեյմարը նույնպես դաստիարակված չէ, ինչպես եղել է իր հայրենակից Պելեն: Մեսին առանձնահատուկ խաղացող է եւ չեմ կասկածում, որ ոչ մի ֆուտբոլիստ չի կարող հասնել նրա խաղամակարդակին», - հայտարարել է Դիեգո Մարադոնան, որն այժմ գլխավորում է Միացյալ Արաբական Էմիրությունների «Ալ Վասլ» թիմը: