Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գեւորգ Հարությունյանը պարտվեց

Սպորտ
4c7623a52dc4b100739fc4188f1f650d

Հայաստանի գրոսմայստեր Գեւորգ Հարությունյանին չհաջողվեց մրցանակային տեղ զբաղեցնել Վորոնեժում ավարտված շախմատի միջազգային մրցաշարում:

Վերջին, 9-րդ տուրում, նա մրցեց իր գլխավոր մրցակիցներից մեկի` Դմիտրի Կոկարեւի հետ: Ավաղ, Գեւորգ Հարությունյանը պարտվեց եւ 3-րդ տեղից նահանջեց 12-րդ հորիզոնական: Իսկ մրցաշարի հաղթող դարձավ հենց Դմիտրի Կոկարեւը, որը վաստակեց 7 միավոր:

Մեր մյուս շախմատիստ Զավեն Անդրիասյանը ոչ-ոքի խաղաց Անդրեյ Դեւյատկինի հետ եւ 6 միավորով գրավեց 10-րդ տեղը:

Հայաստանի երկու շախմատիստուհիները ավելի համեստ արդյունք ցույց տվեցին: Լիլիթ Գալոյանը 9 հնարավորից վաստակեց 5,5 միավոր եւ մրցաշարը ավարտեց 20-րդ հորիզոնականում, իսկ Նելլի Աղինյանը 3,5-ով զբաղեցրեց 62-րդ տեղը: