A
A
Լիլիթ Մկրտչյանը պարտվեց
Հայաստանի գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը Բուդապեշտում ընթացող շախմատի Դյորդ Մարքսի հուշամրցաշարի 5-րդ տուրում սպիտակներով պարտվեց ռուսաստանցի Ալինա Կաշլինսկայային: Մեր շախմատիստուհին առաջին շրջանից հետո վաստակել է 3 միավոր եւ զբաղեցնում է 2-րդ տեղը:
Մրցաշարային աղյուսակը սկսեց գլխավորել հենց Ալինա Կաշլինսկայան, ով իր ակտիվում ունի 3,5 միավոր:
Այսօր հուշամրցաշարում հանգիստ է տրվել, իսկ վաղը կայանալիք 6-րդ տուրում Լիլիթ Մկրտչյանը սեւ խաղաքարերով կմրցի Իլդիկո Մադլի հետ, որը 5 հնարավորից 2 միավոր է վաստակել: