Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փյունիկի» մրցակիցը համալրում է կազմը

Սպորտ
14ef63506f9aa203323a6ec0a067ec6b

 

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայում Երեւանի «Փյունիկի» առաջիկա մրցակից Չեխիայի «Վիկտորիան» առաջին ձեռքբերումը կատարեց նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ: Այդ երկրի նորընծա չեմպիոնի կազմը համալրեց «Հրադեց Կրալովի» թիմի հարձակվող Վացլավ Պիլարը: «Վիկտորիայի» նախագահ Թոմաշ Պակլիկը ասել է, որ 22-ամյա ֆուտբոլիստի հետ կնքվել է մեկ տարվա պայմանագիր` հետագայում երկարաձգելու տարբերակով:

Թոմաշ Պակլիկը վերջերս իր նորամուտն է նշել Չեխիայի ազգային թիմում ` մասնակցելով Ճապոնիայում անցկացվող Կիրինի գավաթի խաղարկությանը: Նա անցած մրցաշրջանում անցկացրել է 28 հանդիպում, որոնց ընթացքում դարձել է ընդամենը 2 գոլի հեղինակ:

Երեւանի «Փյունիկը» նույնպես նպատակ ունի է ուժեղացնել կազմը, քանի որ վերջերս թիմից հեռացել են անցած տարվա լավագույն ռմբարկուներ Մարկոսը եւ Գեւորգ Ղազարյանը:

«Մինչեւ չեմպիոնների լիգայի մեկնարկը հնարավոր է ֆուտբոլիստներ հրավիրենք արտասահմանից: Ես այնքան չեմ մտածում Հայաստանի առաջնության մասին, քանի որ ունենք մեծ թվով երիտասարդ ֆուտբոլիստներ, որոնք կխաղան մրցաշարում: Իսկ եվրոգավաթներում մեր համար դժվար կլինի առանց փորձառու խաղացողների» - «Ա1+»-ի մարզական լրագրողի հետ զրույցում ասաց «Փյունիկի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը: