Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Պրոբացիայի դերը վերասոցիալականացման և հանցագործությունների կանխարգելման գործում․ նոր նախագիծ. ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Բանախոսներ՝ ✅Տաթևիկ Հայրապետյան՝ ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման և ներման հարցերով բաժնի գլխավոր մասնագետ ✅Անահիտ Մկրտչյան՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավաբան, հետազոտող ✅Նարե Հովհաննիսյան՝ «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ ՀՀ արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Պրոբացիայի մասին» նոր օրենքի նախագիծը, «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը։ Նպատակն է վերացնել օրենսդրական կարգավորումներում առկա բացերն ու անհամապատասխանությունները և կատարելագործել կիրառվող պրակտիկան: