Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մոսկվացիները կբոյկոտեն կովկասցիներին

Սպորտ
dd53fdb757399f4c5b731c58c30024e0

Մոսկվայի «Սպարտակի», «Լոկոմոտիվի» եւ ԲԿՄԱ-ի ֆան-ակումբները շարունակելու են բոյկոտել Ռուսաստանի առաջնությանը մասնակցող կովկասյան թիմերի մասնակցությամբ խաղերը:

Երկրպագուների համառուսաստանյան միության հերթական ժողովին, որին մասնակցել են սպորտի նախարար Վիտալի Մուտկոն, ՆԳ եւ Ռուսաստանի ֆուտբոլի միության ներկայացուցիչները, մոսկովյան ֆաներին կոչ են արել հրաժարվել բոյկոտից: ԵՀՄ նախագահ Ալեքսանդր Շպրիգինը վերջիններիս առաջարկել է ներկայացնել իրենց բոլոր դժգոհությունները եւ բողոքները:

Ամեն ինչ սկսվել է ՌԴ առաջնության ԲԿՄԱ - «Անժի» խաղին, որի ընթացքում ընդհարումներ են տեղի ունեցել ոչ միայն այդ թիմերի ֆուտբոլասերների, այլեւ ... ֆուտբոլիստների միջեւ: Հանդիպումից հետո մոսկովյան ակումբի ֆաները հայտարարել են, որ այլեւս չեն հաճախելու կովկասյան թիմերի մասնակցությամբ հանդիպումներին: Մի քանի օր անց նրանց են միացել նաեւ Մոսկվայի «Սպարտակի» եւ «Լոկոմոտիվի» ֆաները: