Բացել լրահոսը Փակել լրահոսը
Լավրով
A A
Քաղաքականություն

Մենք կողմ ենք խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանն ու հաղորդակցությունների ապաշրջափակմանը. Լավրով

Բաքու պետական այցի շրջանակում ռուսական պատվիրակության կազմում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պատասխանել է ռուսական Առաջին ալիքի լրագրողի հարցին հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ:

Լավրովի համոզմամբ՝ գլխավորը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020-2022 թվականներին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների ոգուն և տառին հետևելն է։ Դրանք ներառում են իրավիճակի բոլոր ասպեկտները, ինչպես նաև այն հարցերը, որոնք պետք է լուծվեն վերջնական և ամբողջական կարգավորման համար:

«Մենք կողմ ենք խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանը և հաղորդակցությունների ապաշրջափակմանը»,- նշել է Լավրովը՝ շեշտելով, թե իբր Հայաստանի ղեկավարությունն է սաբոտաժի ենթարկում հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացը: