A
A
Մեր շախմատիստները խաղաղ դաշն կնքեցին
Վորոնեժում ընթացող շախմատի միջազգային մրցաշարի նախավերջին 8-րդ տուրում մեր երկու շախմատիստները` Գեւորգ Հարությունյանը եւ Զավեն Անդրիասյանը վիճակահանությամբ հանդիպեցին իրար հետ: Պարտիան ավարտվեց գրոսմայստերական ոչ-ոքիով:
Գեւորգ Հարությունյանը վաստակեց 6 միավոր եւ 4 շախմատիստների հետ շարունակում է գլխավորել աղյուսակը: Վերջին տուրում նա կհանդիպի իր գլխավոր մրցակիցներից մեկի` Դմիտրի Կոկարեւի հետ:
Զավեն Անդրիասյանը իր ակտիվում ունի 5,5 միավոր եւ առայժմ բաժանում է 6-15-րդ տեղերը:
Մեր երկու շախմատիստուհիները 8 տուրից հետո համեստ արդյունքներ ունեն: Լիլիթ Գալոյանը 4,5 միավորով ընթանում է 26-րդ տեղում, իսկ Նելլի Աղինյանը 3,5-ով գտնվում է 53-րդ հորիզոնականում: