Բացել լրահոսը Փակել լրահոսը
d8605bee_b1c1_43cc_8299_bd9b16bf5628_image_104992.thumb
A A
Սպորտ

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Յուրիկ Մխիթարյանն ու Նարեկ Գրիգորյանը դուրս են եկել կիսաեզրափակիչ

Հորդանանի մայրաքաղաք Ամմանում ընթացող ըմբշամարտի աշխարհի մինչև 17 տարեկանների առաջնությունում Հայաստանի ըմբշամարտի հավաքականի hունահռոմեական ոճի ըմբիշներ 55 կգ քաշային Յուրիկ Մխիթարյանն ու 65 կգ քաշային Նարեկ Գրիգորյանը դուրս են եկել կիսաեզրափակիչ:

Մինչև կիսաեզրափակիչ հասնելը նրանք 3-ական հաղթանակ են տարել։

Հիշեցնենք, որ Սեյրան Կիրակոսյանը  մեկնարկային գոտհեմարտում ժամանակից շուտ պարտության էր մատնել ադրբեջանցի Աբդուլ Հասանովին: