Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Հայաստանին ԵՄ անդամակցությունը հարկավոր է թե ոչ․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Արևմտամետ քաղաքական ուժերն ու քաղհասարակության ներկայացուցիչները սեպտեմբերից կսկսեն ստորագրահավաքը՝ Եվրամիության անդամակցության համար հանրաքվե անցկացնելու պահանջով։ Որպեսզի հարցը մտնի Ազգային ժողով, անհրաժեշտ է առնվազն 50 հազար ստորագրություն։

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն այսօր Գյումրիում տեղեկացրեց, որ զուգահեռ նաև օրենքի նախագծի վրա են աշխատում, որպեսզի թե՛ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ), թե՛ խորհրդարանը մերժելու հիմքեր չունենան։

«Մեզ խոսակցություններ էին հասնում, որ իշխանությանը բացարձակ ձեռնտու չի, որ մենք 50 հազար ստորագրության հավաքենք ու իրենք էլ մերժեն, դրա համար պետք է այնպես անել, որ ընդհանրապես օրենքը հենց Կենտրոնական ընտրական հանձնաժողովից մերժվի, և իրենք էլ բարդության առաջ չկանգնեն, դրա համար մենք մաքսիմալ անխոցելի ենք արել, ու դա մերժելու հնարավորություն չկա, ես կարծում եմ», - հայտարարեց Արամ Սարգսյանը:

Նախագծի մասին շատ չակերտներ չբացեցին, որպեսզի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժման համար նախապես չպատրաստվի։ Եթե 50 հազար ստորագրությունը հավաքվի, բայց ԿԸՀ-ն կամ ԱԺ-ը չընդունի հանրաքվե անցկացնելու մասին օրենքի նախագիծը, ապա հաջորդ քայլը, որ կարող են եվրոպամետ ուժերն անել, արդեն 300 հազար ստորագրություն հավաքելն ու խորհրդարանը շրջանցելով հանրաքվե անցկացնելն է։