Բացել լրահոսը Փակել լրահոսը
26064474_0_0_2468_1389_1920x0_80_0_0_8dbaf9bee443d3a29b46e371f74cb558-1024x576
A A
Քաղաքականություն

Պուտինն ու Ալիևը կքննարկեն հայ-ադրբեջանական կարգավորման հարցը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը Բաքվում կքննարկեն ադրբեջանա-հայկական կարգավորման հարցը։ Այս մասին նշվում է Պուտինի Բաքու այցի նյութերից․ փոխանցում է Ria.ru-ն։

«Նախագահները մտքեր կփոխանակեն տարածաշրջանային և միջազգային քաղաքականության արդի հարցերի, մասնավորապես՝ ադրբեջանա-հայկական կարգավորման թեմայի շուրջ։ Ռուսական կողմը պատրաստ է շարունակել հնարավոր աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում»,- ասված է ՌԴ նախագահի Ադրբեջան այցի նյութերում»,- ասվում է փաստաթղթում։