Բացել լրահոսը Փակել լրահոսը
Տիգրան Աբրահամյան
A A
Քաղաքականություն

Իրանի հարվածի ձգձգումը կարող է կապված լինել այդ գործողության մասշտաբայնության հետ, որը կարող է ռեգիոնում լայնամասշտաբ պատերազմի վերածվել․ Աբրահամյան

ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ 
 
Տարբեր երկրների հետախուզական ծառայությունները, գրեթե ամենօրյա ռեժիմով, կանխատեսումներ են անում Իրանի` Իսրայելի ուղղությամբ մասշտաբային հարվածների մասին:
 
Չնայած այն հանգամանքին, որ որոշ շրջանակներ իրանական հարվածի ձգձգումը կապում են գաղտնի ռեժիմով բանակցությունների հետ, առավել հավանական է, որ դրա հիմքում երկու այլ առանցքային գործոն կա:
 
Առաջին, ցանկացած գործողության արդյունավետության հիմքում անկանխատեսելության գործոնն է. Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի առաջնորդին խոցելուց հետո անմիջապես գործողության գնալը խիստ կանխատեսելի էր և դրան հակազդելն առավել հեշտ կլիներ:
 
Երկրորդ, Իրանի հարվածի ձգձգումը կարող է կապված լինել այդ գործողության մասշտաբայնության հետ, որը մանրամասն պլանավորվում է և կարող է ռեգիոնում չսահմանափակվել տեղային օպերացիայով ու լայնամասշտաբ պատերազմի վերածվել: