A
A
Հայաստանը գրավեց 7-րդ տեղը
Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում ավարտված աթլետիկայի Եվրոպայի թիմային առաջնության 3-րդ լիգայի մրցաշարում Հայաստանի հավաքականը 15 թիմերի պայքարում զբաղեցրեց 7-րդ տեղը: Սակայն մեր մի քանի մարզիկները հաջող հանդես եկան իրենց մրցաձեւերում եւ մրցանակային տեղեր զբաղեցրին` թվով 9 մեդալ:
Հատկապես լավ հանդես եկավ Ամալյա Շառոյանը, ով 400 մ վազքում եւ արգելավազքում գրավեց առաջին տեղերը, իսկ 100 մ արգելավազքում նվաճեց բրոնզե մեդալ: Հեռացատկի մրցումներում փոքր ոսկե մեդալ շահեց Վարդան Փահլեւանյանը:
Կանանց նիզակի նետման մրցումներում Քրիստինե Հարությունյանը գրավեց 3-րդ տեղը` սահմանելով հանրապետության նոր ռեկորդ: Այն այժմ հավասար է 48,02 մ: