A
A
Հիասթափված եմ, բայց ամենից շատ հիասթափեցրել եմ. Արսեն Հարությունյան
Աջակցիր «Ա1+»-ինԱզատ ոճի ըմբշամարտիկ Արսեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Կյանքում լինում են պահեր, որոնք քո կամքին հակառակ են։ Ես հիասթափված եմ, բայց նաև վստահ եմ, որ լավագույնը դեռ առջևում է ։Գիտեմ ամենից շատ հիասթափեցրել եմ ՝ինձ հավատացողներին, մարզչական կազմին, ուզում եմ ներողություն խնդրել, քանի որ օր ու գիշեր ջանք չեն խնայել որպեսզի լավ ներկայանամ, ցավոք չկարողացա նրանց հույսերը արդարացնել:
Աստված մեզ փորձություն է տալիս, բայց դրա հետ մեկտեղ ելքն է ցույց տալիս։ Ես բախտավոր եմ, որ շրջապատված եմ լավ մարդկանցով բոլորիդ աջակցությունը տեսնում եմ, շնորհակալ եմ բոլորիդ։ Աստված առաջ ամեն բան առջևում է, կհանդիպենք հաջորդ մեծ գորգերում»: