Բացել լրահոսը Փակել լրահոսը
Զախարովա
A A
Քաղաքականություն

Անհիմն են ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե իբր Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից. Զախարովա

Անհիմն են ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե իբր Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից. նման հայտարարություն է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցի Մարիա Զախարովան՝ արձագանքելով վերջերս ԱՄՆ պետդեպարտամենտի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Օ'Բրայենի խոսքերին, թե Հայաստանի բնակչության մեծամասնությունը ցանկանում է ավելի հեռանալ Ռուսաստանից և իրենք պայմաններ են ստեղծում, որ դա կյանքի կոչվի։

«Ռուս-հայկական կապերը կդիմանան Արևմուտքի բոլոր փորձություններին։ Նման արտահայտություններն ամերիկացիների «աշխարհաքաղաքական ինժեներինգի» հերթական օրինակն են՝ իրենց անհրաժեշտ իրականությունը ստեղծելու համար:

Մեր երկրների միջև դարերով ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց ենթարկում է Արևմուտքը։

Պատմության ընթացքում մենք բազմիցս օգնության ձեռք ենք մեկնել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- նշել է Զախարովան։