Բացել լրահոսը Փակել լրահոսը
unnamed
A A
Հասարակություն

««ԱՐԻՎԻՐ» դեղամիջոցով կենդանիների միջին ապաքինումը շուրջ 80 տոկոս է․ անասնաբուժության համար աննախադեպ արդյունք է»

Հարցազրույց հայաստանյան շուկայում ներկայացված նոր անասնաբուժական հակավիրուսային և հակաբակտերիալ դեղամիջոցը ներկայացնող ընկերության ներկայացուցիչ Տիգրան Աղաջանյանի հետ

 

 Սույն թվականի հունիսին ՀՀ կառավարությունը ընդունեց որոշում՝   կապված կենդանիների վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ նոր կարգավորումներ է նախատեսված այդ որոշմամբ, և ինչպե՞ս եք գնահատում տվյալ ոլորտում ներկայիս իրավիճակը։ 

Նմանատիպ որոշում մինչ այդ էլ գործում էր, բայց ներկայիս որոշմամբ հստակեցվում է հիվանդ կենդանիների պարտադիր և սանիտարական մորթի կարգը՝ ընդլայնելով տեղական ինքնակառավարման մարմինների դերը։ Եվ մեկ այլ կարևոր հանգամանք՝ հայտնի սուր վարակիչ հիվանդությունների ցանկը լրացվել է այսպես կոչված «էմերջենթ հիվանդության դրսևորում» հասկացությամբ, ինչը ըստ իս, մասնագիտական մակարդակում, բավականին հետաքրքրաշարժ և վերլուծաբանական կարիք ունեցող հասկացություն է։

Հաշվի առնելով, որ նշված հասկացությունը, երևի թե, անծանոթ է գործընթացում  ներգրավված լայն շրջանակների համար,կարծում եմ կարիք կա պարազաբանելու այն  զուտ տեղեկտվական մասով։

Փորձեմ հանրամատչելի ձևով պատասխանել Ձեր հարցին։ Առաջնահերթ նշեմ, որ տվյալ հասկացության ներառումը կառավարության որոշման մեջ դա միջազգային ընթացակարգերի պահանջ է, իսկ բուն հասկացությունը նույն միջազգային կառույցների պաշտոնական պարզաբանման՝ «լուրջ, հանկարծակի,անսովոր կամ չսպասվող հիվանդություններ են, որոնք ունեն հանրային առողջության համար հետևանքներ, այդ թվում տվյալ երկրի սահմաններից դուրս»։

Ինչպես հասկանալի է այս սահմանումից, տվյալ հիվանդությունները չունեն հստակ անուն, չափորոշիչ և ախտորոշման մեխանիզմ, բայց հստակ է մեկ սկզբունք՝ նրանք կրում են հանրային առողջության համար վտանգ։

Նույն միջազգային կառույցների տվյալներով ներկայումս պաշտոնապես նույնականացված են շուրջ 600 տեսակի  պաթոգեններ- կենդանիների վարակիչ հիվանդությունների հարուցիչներ, այդ թվում 400 տեսակ տնային կենդանիների։ Նշվածի 60-90 տոկոսը պոլիպաթոգեն են,այսինքն վարակիչ են մարդու և կենդանիների համար։ Այս քանակից դուրս շուրջ 200 պաթոգեններ կազմում են վերոհիշյալ էմերջենթ վարակների խումբը, որոնք տարածում են գտել վերջին տարիներին և հիմնականում հանդիսանում են հայտնի վարակների ձևափոխված, մուտացիայի ենթարկված, մոդիֆիկացված, նոր անհայտ հատկություններ ձեռք բերված հարուցիչներ։ 

 

Ըստ Ձեզ՝ ինչո՞վ է այս պայմանավորված այս արհավիրքը։ Մի կողմից սրընթաց զարգանում է գիտությունը, կատարելագործվում են ախտորոշման ձևերը և մեթոդները, իսկ մարդկությունը առերեսվում է այսպիսի բացասական հետընթացի հետ

Ըստ իմ անձնական համոզմունքի, որի մեջ ես բնականաբար միակը չեմ, ներկայիս վիճակի պատասխանատվության առյուծի բաժինը նույն մարդկային գործոնի տիրույթում է և գիտության զարգացումը  ուղղակի դրա հետևանքն է։ Այս թեմայի շուրջ կարելի է երկար բանավիճել, սակայն  հակիրճ ներկայացնեմ որոշ անհերքելի փաստարկներ։

Դարեր շարունակ բնությունը զագանում է իր բնականոն, օրինաչափ, անփոփոխ սկզբունքներով՝ կենդանի բջիջը կիսվում է ստեղծելով նոր բջիջ, արևի լույսից առաջանում է ֆոտոսինթեզ, ջուրը գոլոշիանում է և այլ տասնյակ հազարավոր բնականոն երևույթներ, որոնք ունեն մեկ հավաքական անվանում՝ բնության օրինաչափություն։ Ցանկացած կենդանի բջիջ, որը առաջացել է բնության մեջ, բնության միջամտությամբ, ստեղծվում և գոյատևում է գենետիկ օրինաչափությամբ, ունի հատկություն , ձև, ի վերջո առկա է մեր կողմից այդքան սիրված, բայց մարդկության կողմից չբացահայտված, իմունային համակարգ, ինչը թույլ է տալիս նրան ապրել, զարգանալ, բազմանալ իր շրջակա միջավայրում ընդհուպ անբարենպաստ պայմաններում։ Եվ այն պահին երբ բնական միջամտությունը փոխարինվում է մարդկային գործոնի միջամտությամբ, կոպիտ ասաց, խախտվում է բնական օրինաչափությունը, սկսվում է մեկ այլ բնական երևույթ։ Բջիջը վերադասավորվում է, վերակազմավորվում է, ձեռք է բերում նոր հատկություններ և հատկանիշներ ու այս ամենը ուղղված է մեկ նպատակի համար՝ ապրել։ Սակայն սա արդեն այլ բջիջ է։

Իսկ մարդ արարածը, այն պահից երբ գիտակցեց իր դոմինանտ դերը մոլորակի վրա, զարգանալուն զուգահեռ բոլոր գործըթացները, իր բնական միջավայրում և դրանից դուրս սկսեց ծառայեցնել իր կարիքների համար։ Մարդկությունը գենետիկորեն փոփոխեց իր սննդակարգում օգտագործվող բուսական, կենդնական  աշխարհը, սակայն ի զորու չլինելով գնահատել ինչպես է այդ նոր գենետիկորեն փոփոխված սննդամթերքը ազդում  մարդու բիոֆիզիկական ու բիոքիմիական պրոցեսների վրա, որոնք նույնական ու անփոփոխ են մարդու համար ստեղծման օրվանից։

Մարդկությունը անխնա շահագործում է ընդերքը, քանդում դարեր շարունակ  քնած հողերի, սարերի, շերտերը , ծովի հատակի աղերը, որտեղից դարավոր ապրող մանրէներին և միկրոօրգանիզմներին բերում են լույս աշխարհ՝ ստիպելով ձևաձոխվել և գոյատևել նոր պայմաններում, մարդկության հետ մեկտեղ։

Բնական է, որ մարդկային և կենդանական օրգանիզմի համար այդպիսի ոչ բնորոշ ինտերվենցիան ի հայտ է բերում նոր որակի հիվանդագին երևույթներ, հիվանդություններ, որոնց համար ստեղծվում են տասնյակ հարյուրավոր նոր դեղեր՝ փորձելով ներազդել նոր ի հայտ եկաց հարուցիչների վրա։ Եվ այստեղ արդեն տեղի է ունենում մեկ այլ վտանգավոր երևույթ։ Անհայտ հարուցիչը ձևափոխվում, ենթարկվում է մուտացիայի արդեն մարդու կամ կենդանու  մարմնում, ստանալով նոր հատկություններ և հարմարվելով մարդու և կենդանու օրգանիզմին դարնում է  նոր հատկություններով գենետիկական վարակ։

Եվ այս կարգի փաստարկները կարելի թվարկել անվերջ։

Այդ դեպքում դեղամիջոցը, որը Դուք առաջարկում եք որպես անասնաբուժական իննովացիոն դեղամիջոց, ինչո՞վ է տարբերվում հիշատակված դեղերից։

Տարիներ շարունակ աշխատելով ներկայիս անասնաբուժական դեղամիջոցի ստեղծման գաղափարի վրա, մենք առաջնորդվել ենք բնության օրինաչափ սկզբունքների պահպանմամբ։

Երկու հիմնական մոտեցում է կիռարվել՝ դեղամիջոցը պետք է լինի համատեղելի և անվնաս կենդանի օրգանիզմի համար (որպես հիմք ընդունվել է կենդանու արյան պլազմայի գենետիկ մատիցան) և թիրախը, մեր դեպքում կենդանու մարմնից դուրս ներմուծված հարուցիչը (վիրուսը կամ բակտերիալ պաթոգենը) պետք է ոչ թե ձևափոխվի այլ կազմալուծվի (տարրական քիմիական անդառնալի ռեակցիայի օրինակով)։ Երկարամյա տարիների արդյունքում մենք ստացանք նման դեղամիջոց, և բազմակի փորձարկումների արդյունքները փաստում և վկայում են դեղի արդյունավետության վերաբերյալ։

Դեղամիջոցը արտոնագրված է Հայաստանում և Եվրասիական տնտեսական միության արտոնագրային կառույցներում։ Գրանցված է և արտադրվում է Ղազախստանի Հանրապետությունում։

Ինչպիսի՞ արդյունքներ են տվել դեղամիջոցի փորձարկումները, արդյոք այն ստացե՞լ է Հայաստանում լայն կիրառում։

«ԱՐԻՎԻՐ» անվանումով հակավիրուսային և հակաբակտերիալ դեղամիջոցը տարիներ շարունակ փորձարկվել է Ղազախստանում, Ուզբեկստանում, ՌԴ-ում, Ուկրաինայում, Իրանում տասնյակ սուր վարակիչ  հիվանդությունների դեմ՝ անկախ կենդանատեսակից։ Միջին ապաքինման տոկոսը կազմում է շուրջ 80 տոկոս, ինչը անասնաբուժության համար աննախադեպ արդյունք է։ Այս տարվա մայիս ամսից դեղամիջոցը հասանելի է Հայաստանի սպառողների համար, և ներկայումս տարբեր տնտեսություններ և անհատներ իրականացնում են դեղի փորձարկումներ, որոնց դեղամիջոցը տրամադրվում է դեռևս անվճար։

Եթե Ձեր թիմը կարողացել է ստեղծել անասնաբուժական արդյունավետ դեղամիջոց, արդյոք ճիշտ չէ՞ ջանքերն ուղղել՝ նույն գաղափարով ստեղծելու մարդկանց համար նման արդյունավետ դեղամիջոց։

Բնական է, աշխատանքները տվյալ ուղղությամբ ընթանում են, և այսօր դեղամիջոցով, ավելի ճիշտ նրա հատկություններով , հետաքրքրված են և մենք, մեր ղազախստանյան գործընկերների հետ միասին համագործակցում ենք ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Չինաստանի համապատասխան կենտրոնների հետ և հուսով եմ, որ կունենանք դրական արդյունք։

Դեղամիջոցի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը հասանելի է avealliance.am կայքում