Բացել լրահոսը Փակել լրահոսը
293080
A A
Քաղաքականություն

Պոլսո հայոց պատրիարքն այցելել է Թուրքիայում հարձակման ենթարկված Կարո Գաբրիելյանին

Պոլսո հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը օգոստոսի 2-ին այցելել է Թուրքիայի Քընալը կղզու շուկայում հայ համայնքի՝ հարձակման ենթարկված հայտնի ներկայացուցիչ Կարո Գաբրիելյանին:

Այս մասին հայտնել է պատրիարքության «Ֆեյսբուք»-ի էջը:

 
 

«Պատրիարք Հայրը յայտնեց, որ նման արարք մը ցաւ պատճառած էր բոլոր լսողներուն մօտ։ Ինք եւս կը ցաւակցէր և փափաքած էր անձամբ այցելել Գաբրիէլեանը իր բնակարանին մէջ։

Զրոյցի տևողութեան ընթացքին Գաբրիէլեան ընտանիքի անդամները մանրամասնութիւններ փոխանցեցին յուզիչ դէպքին մասին։

Կարօ Գաբրիէլեան վիրաւորուած է քիթէն ու ձեռքէն։ Ոստիկանութիւնը հետաքննութիւն բացած է դէպքի առնչութեամբ։

Անոնք ըսին, որ տեղական ու համայնքային զանազան շրջանակներ կը պախարակեն դէպքը, բան մը որ մխիթարական երևոյթ էր իրենց համար»,- ասված է գրառման մեջ:

Պոլսո հայոց պատրիարքն արագ ապաքինում է մաղթել Կարո Գաբրիելյանին և հայտնել, որ պատրիարքական աթոռը զորակցում է ընտանիքին: