Բացել լրահոսը Փակել լրահոսը
Անահիտ Ավանեսյան
A A
Քաղաքականություն

Ո՞վ է այդքան անհանգստացած մեր հետևողական քաղաքականությունից․ Ավանեսյան

Այսօր լրագրողների հետ հերթական հանդիպմանը պատասխանեցի մի շարք հարցերի, և ինքս էլ վերլուծող մեր լրագրողներին առաջարկեցի ուսումնասիրության հետաքրքիր թեմա.
Հարցս այստեղ էլ ձևակերպեմ. «Ո՞վ է այդքան անհանգստացած մեր հետևողական քաղաքականությունից և ո՞րն է դեռևս 2021 թվականից ամեն շաբաթյա կտրվածքով ինձ տիրաժավորող բամբասանքների շահագրգիռ կողմը...»: Այս մասին գրել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Գրառումն ամբողջությամբ՝ ստորև․ 
 
Վստահ եմ` հետաքրքիր և հետաքննական հոդված կստացվի))))):
Իսկ մյուս թեմաների մասով վերահաստատում եմ`
Ա) Աղի մասին նախագիծը և մեր կարգավորումները նպաստում են վարքագծային փոփոխության և բնակչության մոտ ձևավորվում առողջ ապրելակերպի սովորություններ։
 
Բ) Ոչ թե մատանիների, գելլաքի և զարդեր կրելու արգելք, այլ Ձեռքերի հիգիենայի պահպանման նորմ: Ձեռքերի հիգիենան բժշկական օգնության և սպասարկման որակի վրա ուղիղ ազդող գործոն է:
 
Գ) Մենք իրագործելու ենք ապահովագրական մեր մեծածավալ ռեֆորմը` կյանքի կոչելով մեր քաղաքական խոստումը: Միևնույն ժամանակ, ապահովելով բազմակողմանի ապացուցահեն աշխատանք, գործընկերների հետ համատեղ:
 
Հիշեցման կարգով` Կառավարության կողմից ապահովագրության մասին հայեցակարգն արդեն իսկ ֆիքսել է հիմնարար սկզբունքները:😉