A
A
Երևանում մեկնարկել է 500 վերելակի փոխարինումը. քաղաքապետարան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին Երևան քաղաքում այսօր միաժամանակ 97 հասցեում վերելակների փոխարինման աշխատանքներ են իրականացվում։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Երևանում այս տարի կփոխարինվի 500 վերելակ։ Աշխատանքները երկու փուլով են իրականացվում։ Հասցեներն ընտրվել են` հաշվի առնելով վերելակների մաշվածությունը։ Քաղաքի բազմաբնակարան շենքերի վերելակներն ավելի քան 4 տասնամյակ է, ինչ սպասարկում են բնակիչներին։
Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետի տեղակալ Կամո Բադանյանը նշել է, որ տեղադրվում են ռուսական և բելառուսական արտադրության վերելակներ. 100–ը ռուսական են, իսկ 400-ը` բելառուսական։
Տեղադրումից վերելակները փորձաքննություն են անցնելու։ Վերելակները հարմարեցված են լինելու նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Բադանյանը շեշտեց, որ այն հասցեներում, որտեղ դռների համապատասխան բացվածք չկա, կտրվածք է արվում և լայնացվում, որպեսզի անվասայլակներով նույնպես հնարավոր լինի տեղափոխվել։
Կոճակների վրա էլ բրայլյան այբուբենը կա։