Բացել լրահոսը Փակել լրահոսը
Տոյվո Կլաար
A A
Քաղաքականություն

Կլաար․ Հայ–թուրքական կարգավորումը կարևոր տարր է կայուն Հարավային Կովկասի համար

 Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կարևոր է անվանել Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի ու Սերդար Քըլըչի հանդիպումը սահմանին։ Այդ մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում։

«Կարևոր հանդիպում է տեղի ունեցել Հայաստան-Թուրքիա սահմանին Սերդար Քըլըչի ու Ռուբեն Ռուբինյանի միջև։ Թուրքիայի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը և հաղորդակցությունների վերաբացումն նշանակալի տարրեր են ավելի կայուն և բարգավաճ Հարավային Կովկասի համար»,- ասվում է գրառման մեջ։

Կլաարն ավարտում է իր առաքելությանը զբաղեցրած պաշտոնում։ ԵՄ խորհուրդը Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով նոր ներկայացուցիչ է նշանակել Մագդալենա Գրոնոյին: Նա իր պարտականությունների կատարմանը կանցնի 2024 թվականի սեպտեմբերի 1-ից։