A
A
«Որևէ հիմնավորում չի կարող լինել, որ ես, ազատության մեջ մնալով, կարող եմ ազդել վկաների վրա»․Ասլանյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄամիկոն Ասլանյանը նշեց՝ այս դատական նիստը նրա մասին էր, որ այն խոչընդոտները, որոնք ենթադրաբար ինքը կարող էր ստեղծել դատական քննության իրականացման հարցում՝ անօրինական ազդեցություն ունենալ գործով անցնող վկաների վրա, արդեն իսկ վերացվել են․
«Տուժողի ներկայացուցիչն այսօր հարցաքննվեց և հրապարակվեց վերջին վկայի նախաքննական ցուցմունքը։ Ամբողջությամբ նույն դատախազի կողմից ներկայացված այն բողոքը, թե ես ազատության մեջ մնալով, կարող եմ վկաների վրա անօրինական ազդեցություն ունենալ, որևէ աղերս չի ունեցել իմ կալանքի ժամկետի հետ և այս 13-14 օրվա՝ ազատության մնալու հանգամանքի հետ։ Դա ևս սպառվեց, ու այլևս որևէ հիմք, հիմնավորում չի կարող լինել, որ ես կարող եմ ազատության մեջ մնալով ազդել վկաների վրա»։