Թեհրանում սպանվել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեն
Աջակցիր «Ա1+»-ինԹեհրանում սպանվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեն։
Mehr լրատվական գործակալությունը մեջ է բերում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հայտարարությունը, որում ասուվում է, որ հարվածը հասցվել է Հանիյեի տանը, նրա հետ միասին սպանվել է նաև նրա թիկնապահներից մեկը։
ԻՀՊԿ-ն հավելել է, որ հարձակման հանգամանքները հետաքննվում են, և դրա արդյունքները կհայտարարվեն ավելի ուշ։
ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարը Թեհրանում էր՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը մասնակցելու։
Ավելի ուշ նշվել է, որ հրթիռը, որը Թեհրանում սպանել է պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեին, արձակվել է օտար պետության տարածքից։
Դրա մասին հայտնել է Al Mayadeen հեռուստաալիքը՝ վկայակոչելով իրանական անանուն աղբյուրին։