A
A
Կոնֆերենցիաների լիգա․ «Փյունիկը» հաղթեց «Ստրուգային» և դուրս եկավ երրորդ փուլ
Աջակցիր «Ա1+»-ինԿոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունեց Հյուսիսային Մակեդոնիայի «Ստրուգային» և առավելության հասավ 3:1 հաշվով՝ դուրս գալով հաջորդ փուլ։
16-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց կոտդիվուարցի հարձակվող Սերժ Դեբլեն (տեսանյութ)։ 45-րդ րոպեին «Փյունիկի» առավելությունը կրկնապատկեց ռուսաստանցի պաշտպան Միխայիլ Կովալենկոն։
Ավելացված չորրորդ րոպեին հաշվի տարբերությունը կրճատեց հյուրերի հյուսիսմակեդոնացի հարձակվող Բեսրատ Իբրաիմին։
Երևանյան թիմի երրորդ գոլն ավելացված 6-րդ րոպեին խփեց Կովալենկոն՝ ձեւակերպելով դուբլ։
Հյուսիսային Մակեդոնիայում տեղի ունեցած առաջին խաղում «Փյունիկը» պարտվել էր 1:2 հաշվով։