A
A
Վաշինգտոնը կշարունակի աշխատել Երևանի և Բաքվի հարաբերություններում վճռական արդյունքի հասնելու համար․ Պատել
Աջակցիր «Ա1+»-ինԵ՛վ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, և՛ ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն շարունակում են խորապես ներգրավված լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը։
Վաշինգթոնը կշարունակի աշխատել Երևանի և Բաքվի հարաբերություններում վճռական արդյունքի հասնելու ուղղությամբ, ասել է Պատելն՝ առանց որևէ ժամանակացույց հստակեցնելու.
«Ես չեմ պատրաստվում դրա վրա ժամանակացույց դնել։ Իհարկե, սա մի հարց է, որում և՛ պետքարտուղարը, և՛ համակարգող Բոնոն շարունակում են խորապես ներգրավված լինել։ Ես չունեմ հատուկ թարմացումներ։ Սակայն սա մի հարց է, որի ուղղությամբ մենք շարունակելու ենք աշխատել»: