Բացել լրահոսը Փակել լրահոսը
screenshot_10
A A
Հասարակություն

«MAN» բեռնատարը Երևան-Երասխ ճանապարհին հարվածել է հեծանվորդին․ նա տեղափոխվել է հիվանդանոց․

Այսօր՝ հուլիսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 16։40-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 36-ամյա Մխիթար Տ․-ն իր վարած «MAN» մակնիշի ցեմենտ տեղափոխող բեռնատարով Երևան-Երասխ ավտոճանապարհի Փոքր Վեդի գյուղի վարչական տարածքում՝ ժողովրդին հայտնի Խոր Վիրապի խաչմերուկում, բախվել է հեծանվորդ, Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Գագիկ Հ․-ին։ 

Shamshyan.com-ի տեղեկություններով, հեծանվորդը կողաշրջվել է։

Վարորդը փախուստի չի դիմել, քաղաքացիների օգնությամբ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Արարատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հետ միասին վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Արտաշատ» բժշկական կենտրոն։