A
A
6 տարի քանդել են համակարգեր, ինստիտուտներ, բայց դեռ ոչինչ չեն սարքել․ Տիգրան Աբրահամյան
Աջակցիր «Ա1+»-ին6 տարի, լավ օրվա խոստումով, քանդել են համակարգեր, ինստիտուտներ, բայց դեռ ոչինչ չեն սարքել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Անվտանգությունից մինչև արտաքին քաղաքականության ճարտարապետություն Հայաստանում տարել են փորձարկումների և արկածախնդրության ճանապարհով, իսկ հետևանքը Հայաստանում ապրող մարդն անձամբ զգացել է սեփական մաշկի վրա` հայրենիքի ու մարդկային կորստից մինչև արժանապատվության ոչնչացում:
Ստեղծված իրավիճակում ի՞նչ է առաջարկի կամ սկսի իշխանությունը` մեր քաղաքացիների համար ոչ միայն սպասելիքների առումով են զրոյական, այլ ավտոմատ ողբերգության կանխատեսումներ են ձևավորում»,- գրել է նա։