Բացել լրահոսը Փակել լրահոսը
655
A A
Հասարակություն

Պատկերասրահը պարզաբանում է՝ Փաշինյանի տեսանյութում Սարյանի բնօրինակները չեն. Aravot.am

Նիկոլ Փաշինյանն ու իր տիկինը օրերս տեսանյութ էին հրապարակել Միացյալ թագավորությունում ՀՀ դեսպանութունից: Տեսանյութում երեւում էր, որ դեսպանատան պատերին կտավներ կան, մասնավորապես դրանցից երկուսը Սարյանի «Ծաղիկներ Քալակիից» եւ «Հայաստան» գործերն էին հիշեցնում: Aravot.am-ը Հայաստանի ազգային պատկերասրահից հետաքրքրվեց՝ արդյո՞ք դրանք բնօրինակներն են եւ արդյո՞ք բացառիկ մշակութային արժեք հանդիսացող այդ գործերը դուրս են հանվել պատկերասրահից: Ի պատասխան՝ Հայաստանի ազգային պատկերասրահից մեզ հետեւյալը հայտնեցին. «Մարտիրոս Սարյանի «Ծաղիկներ Քալակիից» (1914թ., կտավ. տեմպերա, 88×79 սմ ) և «Հայաստան» (1923թ., կտավ. յուղաներկ, 138×103 սմ) աշխատանքները Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուում են, այժմ բնօրինակները գտնվում են ՀԱՊ-ում, ավելին` «Հայաստան» կտավը ժամանակավոր ցուցադրվում է որմնանկարների սրահում»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով: