Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

«Դեֆանս Հաուզինգ» թաղամասի մոտակայքում ավտոմեքենան հայտնվել փոսում (մոտ 2,5 մետր)․ կան տուժածներ

ՃՏՊ Տիչինայի փողոցում. կան տուժածներ
Հուլիսի 21-ին, ժամը 22:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Դեֆանս Հաուզինգ» բնակելի թաղամասի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. կա տուժած։
 
🚒Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
 
Պարզվել է, որ Տիչինայի փողոցում՝ «Դեֆանս Հաուզինգ» բնակելի թաղամասի մոտակայքում «Nissan» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ. Խ., ծնված 1977 թ․) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել փոսում (մոտ 2,5 մետր)։
 
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևոր Ա. Դ.-ն (ծնված 1994 թ․) հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
 
Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը, վարորդ Մ. Խ.-ին դուրս բերել փոսից և պատգարակով մոտեցրել շտապօգնությանը․ վերջինս ևս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:
Բժիշկները Մ. Խ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ ուղևոր Ա. Դ.-ինը՝ բավարար: