Բացել լրահոսը Փակել լրահոսը
77
A A
Սպորտ

Կիլիան Մբապեն պաշտոնապես դարձավ «Ռեալի» ֆուտբոլիստ

Ֆրանսիացի 25-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն պայմանագիր է կնքել Մադրիդի «Ռեալի» հետ։ Ավելի վաղ՝ այսօր՝ հուլիսի 16-ին, հարձակվողը բուժզննում էր անցել մադրիդյան ակումբում հանդիսավոր շնորհանդեսից առաջ, որը կանցկացվի «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում։ Հայտնում է ArmSport.am-ը։

 

Ֆրանսիացի ֆուտբոլիստը նաև ստացել է խաղային համարը: Մադրիդյան ակումբում նա հանդես կգա 9 համարի մարզաշապիկով:

 

Մբապեն առաջին անգամ այցելել է նաև Մադրիդի «Ռեալի» հանդերձարան:

 

Հիշեցնենք, որ հունիսի 3-ին հայտարարվեց Մբապեի՝ «Ռեալ» տեղափոխության մասին։ Դրանից հետո լրատվամիջոցներում տեղեկություններ հայտնվեցին, որ ֆրանսիացի հարձակվողի աշխատավարձը կկազմի տարեկան 30 միլիոն եվրո՝ գումարած խփած գոլերի համար բոնուսներ։ Մբապեի պայմանագիրը ներառում է նաև 1 միլիարդ եվրո փոխհատուցման գումար:

Կիլիանի վերջին ակումբը ֆրանսիական ՊՍԺ-ն էր։ Նախորդ մրցաշրջանում 25-ամյա հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 48 հանդիպում, դարձել 44 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։