Բացել լրահոսը Փակել լրահոսը
451345779_798789619109921_4471021142217656134_n
A A
Սպորտ

Երրորդ տեղի համար պայքարում Հայաստանի բասկետբոլի հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին

Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների տղամարդկանց հավաքականն ավարտել է ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնում:
 
Երրորդ տեղի համար պայքարում Հայաստանի հավաքականը 71:63 հաշվով հաղթել է Ադրբեջանի հավաքականին՝ դառնալով առաջնության բրոնզե մեդալակիր:
 
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Դավիթ Կակոյանն էր: Նա վաստակել է 7 միավոր, 10 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 5 արդյունավետ փոխանցում: Հայաստանի կազմում ամենաշատ միավորները վաստակել է Ռաֆայել Մասումյանը: Նա հավաքել է 20 միավոր:
 
Հայաստանի կանանց Մ16 տարեկանների հավաքականը ևս ավարտել է ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնում: Վերջին խաղում Հայաստանի հավաքականը 77:71 հաշվով հաղթել է Վրաստանի հավաքականին՝ զբաղեցնելով առաջնության 5-րդ հորիզոնականը:
 
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Լիլիթ Գևորկովան էր՝ վաստակած 22 միավորով: Նա նաև 12 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին:
 
Այդ մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։