Բացել լրահոսը Փակել լրահոսը
87
A A
Քաղաքականություն

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի նախկին տեղակալ Գայանե Գաբրիելյանը դատի է տվել կառավարությանը

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի նախկին տեղակալ Գայանե Գաբրիելյանը դատի է տվել կառավարությանը՝ պահանջելով իրեն վերականգնել իր պաշտոնում ու վճարել հարկադիր պարապուրդի ամբողջ գումարը․ այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
 
Գաբրիելյանն աշխատանքից ազատվել է այս տարվա մարտի 21-ին՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ։ Նախկին փոխնախարարն իր հայցով վիճարկում է որոշման օրինականությունը և պահանջում անվավեր ճանաչել այն, նույնությամբ վերականգնել իրեն իր նախկին պաշտոնում, ինչպես նաև փոխհատուցել հարկադիր պարապուրդի գումարը՝ սկսած մարտի 21–ից մինչև դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը միջին աշխատավարձի չափով՝ ներառյալ տուժանքները՝ յուրաքանչյուր օրվա համար վճարման ենթակա գումարի 0.15 տոկոսի չափով։