Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Քաղաքական հետապնդում չեմ տեսնում իմ նկատմամբ, մի քանի արկածախնդիր որոշել են դուր գալ իրենց ղեկավարին. Վլադիմիր Գասպարյան (տեսանյութ)

Ես ամեն ինչին էլ միշտ սպասում եմ, վճիռը չկա դեռ, այն կլինի մեր ձեռքում, կծանոթանանք, կանենք պաշտոնական հայտարարություն:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն՝ անդրադառնալով հարցին՝ սպասելի էր արդյոք իր համար դատարանի որոշումը:

«Դատարանը նրա համար է, որ մեկին մեղավոր ճանաչի, մեկին էլ՝ չճանաչի, շնորհավորում եմ այդ կապակցությամբ»,- ասաց նա:

Հարցին՝ համաձայնություն տվե՞լ էր վաղեմության ժամկետի հետ կապված, նա ասաց, որ ոչ մեկին ոչ մի համաձայնություն չի տվել: Ապա շեշտեց, որ գնալու է արդարացման հասնելու ճանապարհով:

«Հիմա էլ հայտարարում եմ՝ ես անմեղ եմ, կծանոթանանք կորոշենք մեր ընթացքը»,- ասաց նա:

Գասպարյանը նշեց, որ իր հանդեպ քաղաքական հետապնդում չի տեսնում: