Բացել լրահոսը Փակել լրահոսը
l-0x6wh-1280x746z-0.6141
A A
Քաղաքականություն

Վրաստանի ՊՆ-ն մեկնաբանել է Noble Partner զորավարժության չեղարկման վերաբերյալ ԱՄՆ որոշումը

Վրաստանի պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է Պենտագոնի հայտարարությունը Noble Partner զորավարժության չեղարկման վերաբերյալ:

«Ամերիկայի Միացյալ Նահանգներին և Վրաստանին կապում են տասնամյակներով ձևավորված գործընկերային հարաբերությունները, որոնք հիմնված են մեր երկրների ընդհանուր շահերի և նպատակների վրա։ ԱՄՆ պաշտպանության նախարարության հայտարարությունը Noble Partner 2024 բազմազգ զորավարժություններն անորոշ ժամանակով հետաձգելու մասին ափսոսանք է առաջացնում։ Միջազգային զորավարժությունները, այդ թվում՝ Noble Partner 2024-ը, ձեռնտու են ինչպես Վրաստանին, այնպես էլ Ամերիկայի Միացյալ Նահանգներին և դրանց մասնակից գործընկեր երկրներին, քանի որ նպաստում են պաշտպանունակության ամրապնդմանը, զինծառայողների կարողությունների զարգացմանը, պրոֆեսիոնալիզմի բարձրացմանը և փոխհամատեղելիության բարձրացմանը»,- ասել են Վրաստանի պաշտպանական գերատեսչությունից:

Նշվում է, որ չնայած զորավարժությունների հետաձգմանը՝ համագործակցության ձևաչափերը շարունակվում են, այդ թվում՝ ընթանում են Agile Spirit 2025 բազմազգ զորավարժությունների նախապատրաստական աշխատանքները:

1lurer.am