![7777 7777](/static/articles/47/53/22/l-HuAsRWJ9C0.jpg)
Արդեն տենչում են հիմնովին խարխլել Սահմանադրության բոլոր հիմնադրույթները․ Բագրատ Սրբազան
Աջակցիր «Ա1+»-ինՄենք պետք է խոսենք իշխանափոխության մասին, որ Սահմանադրությունը և երկիրը մնան։
Ճշմարտությունը ևս ոտնահարված է, ոչ միայն ոտնահարված, այլև գոյություն չունեցող։ Մենք ապրում ենք ստի մեջ՝ անօրինության մեջ և ստի մեջ, որը մարդկանց կյանքը դարձնում է անտանելի, բայց նաև օրինակ է դառնում, որ մարդիկ սկսեն դրան հարմարվելով՝ ապրել։ Դա բերում է երկրի ու պետության քայքայման, որի առջև մենք այսօր կանգնած ենք»,- ասաց Սրբազանը։
Նա նշեց՝ պայքարը հենց դրա համար է՝ թույլ չտալ, որ պետության վերջնական քայքայումը տեղի ունենա։
«Ցավով եմ արձանագրում, որ ներկա իշխանությունները, ի սկզբանե գերադասելով սուտն ու կեղծիքը, թշնամուն ազգային արժեքների ոչնչացման գնով սիրաշահելու և, այդպիսով, սեփական իշխանությունը փոքր ինչ ձգձգելու ստոր նկրտումները, թիրախավորելով ազգային հենասյուները, արդեն տենչում են հիմնովին խարխլել Սահմանադրության բոլոր այն հիմնադրույթները, որոնք անմիջականորեն վերաբերում են անկախությանը, ինքնիշխանությանը, ազգային արժեհամակարգին, Հայ Եկեղեցուն և ընտանիքին», հայտարարել է Բագրատ Սրբազանը։