Բացել լրահոսը Փակել լրահոսը
-8888
A A
Հասարակություն

Ռեստավրատորի օր. ներկայացվել է «ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների վերականգնումը» զեկույցը

Հուլիսի 1-6-ը ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում անցկացվում են Ռեստավրատորի օրվան նվիրված միջոցառումները, որին մասնակցության հրավեր է ստացել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

Միջոցառումների շրջանակում տարբեր երկրների պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության ոլորտի մասնագետները հանդես են եկել տարբեր զեկույցներով՝ ներկայացնելով գլխավորապես վերականգնման տեսական և գործնական փորձի փոխանակումը:

Հեռավար ձևաչափով ելույթով հանդես է եկել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետի տեղակալ Լուսինե Իգիթյանը՝ ներկայացնելով «ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների վերականգնումը» թեմայով զեկույցը: Այն ներառում էր ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տեսակները, դրանց ամրակայման, նորոգման և վերականգնման իրավական գործընթացը, բուն վերականգնումը հնագիտական, պատմական, քաղաքաշինական և մոնումենտալ հուշարձաններում։ Միաժամանակ ելույթում կարևորվել է պետություն-մասնավոր և այլ երկրների մասնագետների հետ համագործակցությունը։

Գործընկերները հատկապես հետաքրքրվել են Հայաստանում վաղմիջնադարյան և քաղաքաշինական հուշարձանների վերականգնման գործընթացով: Հարցուպատասխանի միջոցով քննարկվել են մասնագիտական հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

 

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ