Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Տնտեսություն

Մենք գտել ենք ձևը, թե ինչպես տարբերակենք կաթից պատրաստված թթվասերը կաթից չպատրաստվածից (տեսանյութ)

Գտել ենք ձևը՝ ինչպես տարբերակել կաթից պատրաստված թթվասերը կաթից չպատրաստված թթվասերից։ Այս մասին Կառավարության նիստում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ համապատասխան օրենքի նախագծի քննարկման ժամանակ։

«Միայն թթվասերին չի վերաբերում, կաթնամթերքի մասին է խոսքը։ Ո՞րն է պրոբլեմը։ Մենք գիտենք, որ գնում ենք խանութ և ձեռք ենք բերում ապրանք, որի վրա գրված է թթվասեր։ Պարզվել է, որ թթվասեր մակնշմամբ որոշ ապրանքների մեջ կաթը կամ շատ քիչ է, կամ շատ խառնուրդներ են օգտագործվում։ Մենք չենք ասում, որ դրանք վտանգավոր են, բայց ասում ենք՝ եթե գրած է թթվասեր, պետք է որոշենք՝ թթվասերն ինչ է, եթե կարելի է ոչ կաթից պատրաստված ապրանքի վրա գրել թթվասեր, ապա հաջորդ պահին կարող ենք գալ եզրակացության, որ մսից էլ կարող ենք պատրաստել և գրել թթվասեր։


Եկել ենք եզրակացության, որ այն կաթնամթերքը, որի մեջ օգտագործված է իր տեխնոլոգիային համապատասխան կաթնամթերք, դրա վրա պետք է լինեն տեսանելի գունանշումներ, որ սա կաթից է պատրաստված, այն մյուս թթվասերը պետք է լինի ուրիշ գույնով։ Տարբեր դարակաշարերում պետք է դրված լինեն։ Սա խնդիր է, որ պետք է մոնիտորինգ անենք, տեսնենք՝ ինչպես է կիրառվում»,- ասել է Փաշինյանը։