Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գանձասարը» գլխավորեց աղյուսակը

Սպորտ
13c5bca651b7d6517e1a1c1f746dcf19

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբում կայացան 12-րդ տուրի հանդիպումները:

Մրցաշարի միանձնյա առաջատար Երեւանի «Ուլիսը» հյուրընկալվելիս ոչ-ոքի խաղաց մրցաշարի ընդգծված հետնապահ «Արարատի» հետ` 1:1: Իսկ ահա երկրորդ տեղում գտնվող Կապանի «Գանձասարը» Երեւանում 1:0 հաշվով հաղթեց «Միկային» եւ բարձրացավ առաջին հորիզոնական:

Երրորդ տեղում ընթացող Երեւանի «Փյունիկը» հյուրընկալվելիս զիջեց Գյումրիի «Շիրակին»` 0:2, որը վերջին 5 խաղերում պարտվել էր իր բոլոր մրցակիցներին:

Առաջնությունում իր երկրորդ հաղթանակը տարավ Երեւանի «Բանանցը», որը սեփական հարկի տակ մեծ դժվարությամբ առավելության հասավ Դիլիջանի «Իմպուլսի» նկատմամբ` 2:1:

Մրցաշարային աղյուսակ
Խ Մ
1. Գանձասար 12 25
2. Ուլիս 12 24
3. Փյունիկ 12 21
4. Իմպուլս 12 17
5. Միկա 12 15
6. Շիրակ 12 12
7. Բանանց 12 11
8. Արարատ 12 6

13-րդ տուր
18 հունիսի
«Փյունիկ» - «Արարատ»
«Շիրակ» - «Բանանց»
19 հունիսի
«Ուլիս» - «Միկա»
«Գանձասար» - «Իմպուլս»