Բացել լրահոսը Փակել լրահոսը
Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միություն
A A
Քաղաքականություն

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության նախագահը ՄԱԿ նստաշրջանին անդրադարձել է ադրբեջանական տարբեր վարչակարգերի հայատյաց քաղաքականությանը

 
Սույն թվականի հունիսի 26-27-ը «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության նախագահ Վիլեն Գաբրիելյանը Նյու Յորքում մասնակցել է Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) տնտեսական և սոցիալական խորհրդի հումանիտար հատվածի նստաշրջանին։
 
Իր ելույթում նա անդրադարձել է ադրբեջանական տարբեր վարչակարգերի կողմից մինչ օրս պետական ​​մակարդակով տարվող հայատյաց քաղաքականությանը, էթնիկ զտումներին և բռնի տեղահանված հայ փախստականների իրավունքներին, ներառյալ՝ վերադարձի, փոխհատուցման և շատ այլ իրավունքներին։